«Մետրոնոմ» առևտրի և ժամանցի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, որոնք համարվում են Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներից: Կենտրոնի շրջակայքում են տեղակայված մի շարք ուսումնական հաստատություներ, պետական նշանակության հիմնարկներ, բանկեր, գրասենյակներ, անմիջապես հարևանությամբ է գտնվում «ՍԱՍ» սուպերմարկետը և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը: «Մետրոնոմ» առևտրի և ժամանցի կենտրոնն իրենից ներկայացնում է երկհարկանի բազմաֆունկցիոնալ կառույց , որի ճարտարապետական նախագիծը մշակվել է անգլիական հայտնի «PRP ARCHITECTS LLP» ընկերության կողմից, առևտրային կենտրոնի կոնցեպտուալ լուծումները և շուկայի ուսումնասիրությունն իրականացրել է բրիտանական KNIGHT FRANK ընկերությունը, որն անշարժ գույքի միաջազգային շուկայում համարվում է առաջատար: Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2013 թվականի մարտ ամսից: Առևտրային կենտրոնը համալրված է օդափոխության, շուրջօրյա տեսահսկման, ավտոմատ հակահրդեհային մարման, ազդանշանային համակարգերով , որոնք համապատասխանում են եվրոպական բոլոր ստանդարտներին և պահանջներին: «Մետրոնոմ» առևտրի և ժամանցի կենտրոնը նախատեսված է տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար, համապատասխան արքավորումների շնորհիվ հասանելի է նաև սահմանափակ հնարավորություններով անձանց այցելությունը առևտրի կենտրոն: Առևտրի կենտրոնում բացի խանութներից, սրճարաններից և այլ սննդի օբյեկտներից հաճախորդները կարող են օգտվել նաև ամֆիթատրոնից, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր և մուլտֆիլմեր, իրականացվում են նորաձևության ցուցադրություններ և շոու ծրագրեր: «Մետրոնոմ» առևտրի կենտրոնը հաճախորդների տրամադրության տակ է գտնվում 24 ժամ: